s.

herring.

• «մի տեսակ մանը ձուկ, որ Վանայ ծովից է դուրս գալիս. մա-նաւանդ նրա չորացրածը» Ուռհ. Բժշ.։

• = Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։

• Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր

• անշուշտ նաև տառեխ ձևը, եթէ դա հայերէն լինէր և գոյութիւն ունեցած լինէր Ե դարում։-Մառ ИАН 1926, 391 հյ. տառեխ հանում է վրաց. ծղալի «ջուր» բառից։

• ԳՒՌ.-Ալշ. տառեխ, Մշ. տառեխ, տարեխ, Երև. տա՛ռէխ, Կր. տառէղ, Գոր. տա՛ռոէխ, Ղրբ. տա՛ռռէխ, տա՛ռռըխ, տա՛ռէխ, Ագլ. տառախ. 'բոլորն էլ «Վանայ ծովի տառեխ ձու-կը», իսկ ՀՃ. դայեխ «չորացրած ձուկ (ընդ-հանրապէս)»։ Ջղ. ասւում է միայն չոր տա-ռեխ «շատ նիհար, վտիտ»։-Վանի բարբա-ռում տառեխ բառը գոյութիւն չունի. Վանայ տառեխը այնտեղ պարզապէս Վանայ ձուկ է կոչւում։

• ՓՈԽ.-Կան լտ. taricus «աղած, պահա-ծոյ» (գործածել է Caelius Apicius, De ra coquinai la աշխատութեան մէջ, որ գրուած է յունականի հետևողութեամբ, Գ դար), ասոր. ❇ tārī̄xā «աղած ձուկ» (Broc-kelm. Lex. syr. 140բ), արաբ. [arabic word] tar-rīx, tirrix «աղած և աղաջուր դրած մանր ձուկ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 550), որից է նաև Արճէշի լճի արաբ. անունը՝ ❇ օ︎ buhaira-at-tarrīx կամ buhaira-at-tirrix (ըստ Բելազորի, Իսթախրի ևն)։ Բայց այս բոլորը, ինչպէս i ձայնաւորն էլ ցոյց է տա-լիս, համարւում են յունարէնից և ո՛չ թէ հայերէնից։ Ըստ Auatremère նոյնից է ծա-գում նաև արաբ. [arabic word] batraxa (չունի Կամուս), որից յառաջանում են ֆրանս-boutargue, սպան. potagra, իտալ. buttag-ra «կերակուր ինչ յԻտալիա և ի հարաւակող-ման Գաղղիոյ ի ձուոց աղծեալ ձկան սնուցե-լոց ի քացախի»։-ՀՀԲ և ՆՀԲ նշանակում են թրք. տառըք, տառըգ ձևը, որ եթէ ստոյգ է, հաստատապէս հայերէնից է փոխառեալ։ Տճկ. [arabic word] tarxoz «տառեխ ձուկը» (Կարա-պետեան, Օսմ. բառ. 519) անշուշտ յունա-րէնից է, ինչպես ցոյց է տալիս -os վերջա-ւորութիւնը։